«Ռեալն» ու ՊՍԺ-ն սուպերփոխանակում են քննարկում

«Ռեալն» ու «Պարի Սեն Ժերմենը» քննարկում են հարձակվողներ Կարիմ Բենզեմայի ու Էդինսոն Կավանիի տրանսֆերների փոխանակումը:

Երկու ակումբների նախագահներ Ֆլորենտինո Պերեսն ու Նասեր Ալ Խելայիֆին արդեն հանդիպել են, որպեսզի բանակցեն հնարավոր գործարքի շուրջ,- տեղեկացնում է «Bernabeu Digital»-ը: Գործարքին կարող է նպաստել ակումբների նախագահների ընկերական հարաբերությունները: Փոխանակումը կարող է կատարվել առաջիկա ամռանը:

Ուրուգվայցի ֆուտբոլիստը փարիզյան ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում չի կարողանում համաձայնության հասնել: Նրա պայմանագրի ժամկետը լրանալու է 2018 թվականի ամռանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում