ՉԼ․ Մբապեն` փլեյ-օֆֆում գոլ խփած ամենաերիտասարդ ֆրանսիացի

«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ արտագնա խաղում (3:5):

18 տարեկան և 2 ամսական հարձակվողը դարձել է Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի փլեյ-օֆֆում գոլ խփած ամենաերիտասարդ ֆրանսիացին։ 

Եթե հաշվարկվեի նաև ՉԼ-ի խմբային փուլը, ապա Մբապեն զիջում է միայն «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային: Վերջինս «Լիոնի» կազմում «Ռուսենբորգի» դարպասը գրավել է, երբ եղել է 17 տարեկան ու 11 ամսական: Փլեյ-օֆֆ-ում Բենզեման առաջին գնդակը հեղինակել է 20 տարեկանում` գրավելով «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում