Լալանան երկարաձգել է պայմանագիրը (տեսանյութ)

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ադամ Լալանան երկարաձգել է ակումբի ղեկավարության հետ պայմանագիրը։ 28-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։

Գործարքի ֆինանսական կողմի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվում, սակայն «Daily Mail»-ը գրում է, որ նոր պայմանագրով Լալանան շաբաթական 150 հազար ֆունտ սթերլինգ աշխատավարձ է ստանալու՝ նախկին 60 հազար ֆունտ սթերլինգի փոխարեն։

Լալանան «Լիվերպուլ» է տեղափոխվել 2014 թվականին, «Սաութհեմփթոնից»։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Լալանան մասնակցել է 23 հանդիպման, խփել է 7 գոլ և կատարել է նույնքան գոլային փոխանցում։



Հետևեք մեզ նաև Telegram-ում