«Գանձասար-Կապանը» խոշոր հաշվով պարտություն է կրել

Կիպրոսյան ուսումնամարզական հավաքի շրջանակում «Գանձասար-Կապանն» անցկացրել է երրորդ ստուգողական հանդիպումը։ Աշոտ Բարսեղյանի թիմի մրցակիցը եղել է Լեհաստանի 2-րդ դիվիզիոնը ներկայացնող Սուվալկիի «Վիգրին», որը 4։0 հաշվով հաղթանակ է տոնել։

Կապանյան ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Աշոտ Բարսեղյանն ընտրել է հետևյալ մեկնարկային կազմը․

Ֆիլիպ Իլիկ,Դամիր Մեմովիչ, Էդվարդ Կպոդո, Արա Խաչատրյան, Վասպուրակ Մինասյան, Արթուր Յուսպաշյան, Ուբեյմար Անգուլո, Վալմերսոն Գարսիա Պրայա, Լուբամբո Մուսոնդա, Օսմար, Կլաուդիր Մարինի Ջունիոր:

Հավելենք, որ փետրվարի 24-ին «Գանձասար-Կապանը» ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի, սակայն մրցակցի անունը դեռ չի հրապարակվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում