Արտագնա խաղում «Ռեալը» պարտվեց «Վալենսիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրից հետաձգված խաղում «Վալենսիան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Ռեալին»։

«Չղջիկները» հիանալի սկսեցին հանդիպումը և մեկնարկային 10 րոպեի ընթացքում 2 գոլ խփեցին։ Մադրիդցիների պաշտպանության անհամակարգված խաղի արդյունքում մեկական գոլ խփեցին Սիմոնե Ձաձան և Ֆաբիան Օրելյանան։ Խաղակեսի վերջնամասում՝ 44-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն Մարսելոյի փոխանցումից հետո կրճատեց հաշվի տարբերությունը։

Երկրորդ կեսում «Ռեալի»՝ հավասարությունը վերականգնելու բոլոր փորձերն ապարդյուն անցան, և հաշվի մեջ փոփոխություններ չարձանագրվեցին։

Չնայած պարտությանը՝ «Ռեալը» շարունակում է 52 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը․ «սերուցքայինները» 1 միավորով գերազանցում են երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնային», սակայն դեռ մեկ հանդիպում էլ պակաս են անցկացրել։ «Վալենսիան» 26 միավորով 14-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Վալենսիա» – «Ռեալ»՝
Գոլերը՝ Ձաձա 4՛, Օրելյանա 9՛ – Ռոնալդու 44՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում