ՉԼ․ «Սևիլյան» առաջին խաղում հաղթեց «Լեսթերին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Սևիլյան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Լեսթեր Սիթիի» նկատմամբ։

«Սևիլյան» հաշվի մեջ կարող էր առաջ անցնել 15-րդ րոպեին, սակայն Խոակին Կորեան չկարողացավ անվրեպ իրացնել Կասպեր Շմեյխելի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը։ 10 րոպե անց դաշտի տերերը բացեցին հաշիվը․ աչքի ընկավ Պաբլո Սարաբիան։

Ընդհանուր առմամբ «Սևիլյայի» առավելությամբ անցած հանդիպման 62-րդ րոպեին Խոակին Կորեային այդուհանդերձ հաջողվեց գրավել Շմեյխելի դարպասը։ «Աղվեսները» նախքան եզրափակիչ սուլիչը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, ինչը մարտի 14-ին կայանալիք պատասխան խաղից առաջ զգալիորեն պահպանում է պայքարը շարունակելու հույսերը․ 73-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Ջեյմի Վարդին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ

«Սևիլյա» – «Լեսթեր»՝ 2։1
Գոլերը՝ Սարաբիա 25՛, Կորեա 62՛ – Վարդի 73՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում