ՉԼ․ «Յուվենտուսը» հաղթեց 10 հոգով խաղացող «Պորտուին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Յուվենտուսն» արտագնա խաղում 2։0 հաշվով հաղթեց «Պորտուին»։

Հանդիպման 27-րդ րոպեից դաշտի տերերը խաղացին 10 հոգով․ երկու դեղին քարտ ստանալով՝ իր թիմին բարդ դրությունում թողեց Ալեքս Տելեսը։ Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին, իսկ երկրորդում թուրինցիները, օգտվելով թվային առավելությունից, երկու գնդակ ուղարկեցին Իկեր Կասիլյասի դարպասը․ աչքի ընկան Մարկո Պյացան և Դանի Ալվեսը։

Պատասխան հանդիպումը կայանալու է Թուրինում, մարտի 14-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ

«Պորտու» – «Յուվենտուս»՝ 0։2
Գոլերը՝ Պյացա 72՛, Ալվես 74՛
Հեռացում՝ Տելես 27՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում