ՖԻԴԵ-ի Գրան պրի. Արոնյանը մրցել է առաջատարի հետ (կատարված քայլեր)

ԱՄԷ-ի Շարժա քաղաքում շարունակվում է ՖԻԴԵ-ի Գրան պրիի տարվա առաջին մրցաշարը:

5-րդ տուրում Լևոն Արոնայնը սև խաղաքարերով մրցել է առաջատար Մաքսիմ Վաշիե Լագրավի հետ: Վերջնախաղում հայ ու ֆրանսիացի գրոսմայստերները հավասար դիրքեր են ստացել, ինչի արդյունքում որոշել են բավարարվել ոչ-ոքի արդյունքով:

Մյուս պարտիաներում հաղթանակներ են տոնել Ալեքսանդր Գրիշչուկը, Մայքլ Ադամսը և Դմիտրի Յակովենկոն, ովքեր պարտության են մատնել, համապատասխանաբար, Պավել Էլյանովին, Յոն Լյուդվիգ Համերին ու Ալեքսանդր Ռյազանցևին:

Առաջատարները 3,5-ական միավորով շարունակում են մնալ Վաշիե Լագրավն ու Շախրիյար Մամեդյարովը: Արոնյանը 2,5 միավորով (բոլոր պարտիաները ոչ-ոքի) զբաղեցնում է 7-րդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում