Զիդան. Զայրացած ենք ինքներս մեզ վրա

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ հետաձգված հանդիպման (1:2) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

«Մենք պարտվեցինք խաղասկզբում: Մեր թիմը շատ բաց էր գործում, իսկ գրոհի սկզբնական փուլում թույլ տված սխալները պարզապես սպանեցին մեզ: Խաղը նման կերպ սկսելու պատճառով շատ զայրացած ենք մեզ վրա: Եթե կենտրոնացված չես, քեզ խաղադաշտում կպատժեն: Տրամադրվածությունը շատ կարևոր է:

Հարկավոր է արժանին մատուցել մրցակցին: Նրանք հանդիպումը շատ լավ սկսեցին և կարողացան այն հաղթական ավարտին հասցնել: Շնորհավարում եմ «Վալենսիային»:

Ավելի ուշ հաջողվեց շտկել մեր խաղը, որոշ վտանգավոր պահեր ստեղծեցինք, բայց չկարողացանք գոլ խփել: Հարկավոր է հանգստանալ և պատրաստվել հաջորդ մրցավեճին»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում «Marca.com»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում