Ալեգրի. Ճնշման տակ ընդամենը 5 րոպե խաղացինք

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Պորտուի» դեմ կայացած արտագնա խաղի (2:0) մասին:

«Մեր թիմը բնավորություն ցուցադրեց: Ճնշման տակ խաղացինք ընդամենը 5 րոպե, որից հետո ամբողջությամբ վերահսկում էինք հանդիպման ընթացքը: Համբերատար էինք գործում, լայնացնում էինք մրցակցի պաշտպանողական գիծը: Տուն ենք վերադառնում կարևոր հաղթանակով: Հաշիվը կարող էր 3:0 լիներ, բայց նման արդյունքն էլ գոհացնում է մեզ:

Մրցաշրջանի ընթացքում թիմի տակտիկան փոխեցի, որովհետև մեզ նոր մտահղացումներ էին անհրաժեշտ: Պետք է ավելի լավ հարմարվենք նոր տակտիկային, վստահություն ձեռք բերենք: Վստահ եմ, որ մեր թիմն ունակ է ավելի հաջող հանդես գալ:

Հասունություն ցուցադրեցինք: «Յուվենտուսը» հիանալի մարզավիճակում է գտնվում: «Պորտուի» համար շատ դժվար էր մեր դեմ խաղալ»,- իտալացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում