Անգլիայի գավաթի լրացուցիչ ժամանակում 4-րդ փոխարինման հնարավորություն կլինի

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան Անգլիայի գավաթի խաղարկությունում չորրորդ փոխարինման հնարավորություն է ներառել:

Առաջին հնարավոր փորձարկումները կատարվելու են 1/4 եզրափակչի հանդիպումներում,- տեղեկացնում է ԱՖԱ-ի պաշտոնական կայքը: Թիմերը չորրորդ փոխարինումը կատարելու հնարավորություն կունենան, եթե խաղի հիմնական ժամանակն ավարտվի ոչ-ոքի արդյունքով և նշանակվի լրացուցիչ ժամանակ:

Հավելենք, որ քառորդ եզրափակչի մրցավեճերը կայանալու են մարտի 10-13-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում