Հայ դահուկավազորդների արդյունքները աշխարհի առաջնությունում

Ֆինլանդիայում մեկնարկել է դահուկավազքի աշխարհի առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում է հինգ մարզիկ` Սերգեյ Միքայելյանը, Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը, Կատյա Գալստյանը և Աննա Մխիթարյանը:

Տղամարդկանց մրցաշարում Թադևոս Պողոսյանը 10 կմ դասական ոճում որակավորման փուլում զբաղեցրել է 11-րդ տեղը և անցել հաջորդ մրցափուլ: Կանանց պայքարում՝ 5 կմ դասական ոճ, Կատյա Գալստյանը 7-րդն էր: Նա նույնպես հաղթահարել է որակավորման փուլը, իսկ Աննա Մխիթարյանը 15-րդ տեղով դուրս է մնացել հետագա պայքարից: Սերգեյն ու Միքայելն իրենց բարձր վարկանիշերի շնորհիվ միանգամից կմասնակցեն գլխավոր մրցաշարին:

Արագավազքում հայ դահուկորդները չեն հաղթահարել որակավորման փուլը: Տղամարդկանց պայքարում Միքայել Միքայելյանը եղել է 96-րդը, Կատյա Գալստյանը 80-րդը, Աննա Միքայելյանը` 83-րդը:

Աղբյուր՝ ՀԱՕԿ լրատվական։

Հետևեք մեզ նաև Telegram-ում