Ստրանջա․ Կարեն Տոնականյանը 15 վայրկյանում նոկաուտի ենթարկեց մրցակցին

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային հեղինակավոր մրցաշարում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն այսօր իր մեկնարկային մենամարտում տպավորիչ հաղթանակ տարավ: Մեր բռնցքամարտիկն առաջին ռաունդի 15-րդ վայրկյանին նոկաուտի ենթարկեց բուլղարացի մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Այսպիսով, Սոֆիայում Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի կիսաեզրափակչի ուղեգրի համար: Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը պայքարը սկսելու է հենց քառորդ եզրափակչից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում