Ալբա․ Իսկոն բարձրակարգ ֆուտբոլիստ է

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան իր մեկնաբանությունն է տվել մամուլում շրջանառվող այն լուրերի վերաբերյալ, որոնց համաձայն՝ կատալոնական ակումբը հետաքրքրված է «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով։

-«Բարսելոնայում» միշտ ուրախ են լավ ֆուտբոլիստների ընդունել։ Ես Իսկոյին վաղուց գիտեմ, երբ դեռ միասին հանդես էինք գալիս «Վալենսիայում»։ Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է,- Ալբայի խոսքը փոխանցում է «Goal.com»-ը։

Հավելենք, որ Իսկոյի՝ մադրիդյան ակումբի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը, կողմերը դեռևս համաձայնություն ձեռք չեն բերել այն երկարաձգելու հարցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում