Կոուտինյոն ստացել է «Samba Gold» մրցանակը

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ստացել է «Samba Gold 2016» մրցանակը։ Դեկտեմբերին Կոուտինյոն արժանացել էր Եվրոպայում հանդես եկող լավագույն բրազիլացի ֆուտբոլիստի կոչմանը, սակայն մրցանակը ստացել է այսօր։

«Այս մրցանակն ինձ համար մեծ նշանակություն ունի։ Անցյալ տարին ինձ համար շատ կարևոր էր։ 2016-ին «Լիվերպուլին» հաջողվեց 2 եզրափակչի մասնակցել․ ցավալի է, որ չհաղթեցինք, սակայն մենք ուժեղ ենք մնացել»,- Կոուտինյոյի խոսքը փոխանցում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։

24-ամյա Կոուտինյոն «Samba Gold»-ը ստանում է առաջին անգամ։ Քվեարկության արդյունքում նա ստացել էր ձայների 32․13%-ը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել էր «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին (27,88%), իսկ լավագույն եռյակը եզրափակել էլ «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն (13,35%)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում