Վարդի․ Չեմ զղջում «Արսենալ» չտեղափոխվելու համար

«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին հայտարարել է, որ չի ափսոսում ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Արսենալ» չտեղափոխվելու համար։

-Ընդհանրապես չեմ զղջում «Արսենալ» չտեղափոխվելու համար։ Մեզ համար բարդ շրջան է, սակայն դա ափսոսելու առիթ չի տալիս։ Մենք գիտենք, թե որ հորիզոնականում ենք։ Պետք է պայքարենք իրար համար։ Թիմում բոլորն աջակցում են Կլաուդիո Ռանյերիին։ Նա հիանալի անձնավորություն է։ Նա, ինչպես և մենք, ցանկանում ենք հնարավորինս արագ շտկել դրությունը,- ասել է Վարդին «BT Sport»-ի եթերում։

Հիշեցնենք, որ Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերն» ընթացիկ առաջնության 25-րդ տուրից հետո զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում