Եվրոպա լիգա․ Հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները

Ավարտվեց Եվրոպա լիգայի 2016-17թթ․ խաղարկության 1/16 եզրափակիչ փուլը։

Այս փուլի գլխավոր անակնկալը «Տոտենհեմի»՝ «Գենտի» հետ դիմակայությունում կրած պարտությունն էր. առաջին խաղում լոնդոնյան թիմը պարտվել էր 0։1 հաշվով, իսկ պատասխան խաղում արձանագրվեց 2։2 հաշիվը։

1/8 եզրափակչի ուղեգիր են նվաճել հետևյալ թիմերը՝

«Այաքս» (Հոլանդիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Ռոմա» (Իտալիա), «Բեշիկթաշ» (Թուրքիա), «Շալկե 04» (Գերմանիա), ԱՊՕԷԼ (Կիպրոս), «Օլիմպիակոս» (Հունաստան), «Լիոն» (Ֆրանսիա), «Բորուսսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա), «Կոպենհագեն» (Դանիա), «Գենկ» (Բելգիա), «Անդերլեխտ» (Բելգիա), «Գենտ» (Բելգիա), «Սելտա» (Իսպանիա), «Կրասնոդար» (Ռուսաստան), «Ռոստով» (Ռուսաստան)։

Այս փուլի վիճակահանությունը կկայանա փետրվարի 24-ին, Նյոնում գտնվող ՈւԵՖԱ-ի գրասենյակում։ 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 9-ին, պատասխան խաղերը՝ մարտի 16-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում