Եվրոպա լիգայում հաճախելության ռեկորդ է գրանցվել

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Տոտենհեմ» – «Գենտ» պատասխան մրցավեճը (2:2) ռեկորդային է դարձել:

«Ուեմբլի» մարզադաշտից հանդիպմանը հետևել է 80 465 հանդիսական, ինչն այդ մրցաշարի հաճախելիության լավագույն ցուցանիշն է,- հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2015-16թթ․ մրցաշրջանում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» խաղում: «Օլդ Թրաֆորդում» այդ խաղին ներկա է եղել 75 180 ֆուտբոլասեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում