Չինացիների համար ամենաճանաչված ֆուտբոլիստներն ու թիմերը

«Mailman» խորհրդատվական կազմակերպության հետազոտությունները ցույց են տվել, թե Չինաստանում որ ֆուտբոլիստներն ու թիմերն են ամենաճանաչվածները։

Չինաստանում ամենաճանաչված ֆուտբոլիստը «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է: Պորտուգալացուն հաջորդում են «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը և «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը: Լավագույն հնգյակում են նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողներ Անտոնի Մարսիալն ու Ուեյն Ռունին:

Աշխարհի ամենաշատ բնակիչներ ունեցող երկրում ամենաճանաչված թիմը «Մանչեսթեր Յունայթեդն» է: Երկրորդ տեղում է «Բավարիան», որին հաջորդում են «Արսենալն» ու «Լիվերպուլը»:

2016 թվականի ամենաշատ վաճառված խաղաշապիկների թվով Ռոնալդուն զիջել էր միայն «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում