«Աէրոֆլոտ Օփեն». հայ շախմատիստների արդյունքները

Մոսկվայում կայացել են «Աէրոֆլոտ Օփեն»-ի երրորդ տուրի պարտիաները: «A» խմբում հանդես եկող Սերգեյ Մովսեսյանն ու Հայկ Մարտիրոսյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով, իսկ Մանուէլ Պետրոսյանն ու Տիգրան Հարությունյանը պարտվեցին: 

Երրորդ տուրից հետո այս խմբի աղյուսակը գլխավորում է 2.5-ական միավոր վաստակած 6 շախմատիստ: Սերգեյ Մովսեսյանն իր ակտիվում ունի 2 միավոր և կիսում է 7-րդ հորիզոնականը: Մանուէլ Պետրոսյանը վաստակել է 1 միավոր, Տիգրան Հարությունյանն ու Հայկ Մարտիրոսյանը իրենց ակտիվում ունեն կեսական միավոր:

«B» խմբում Արման Միքայելյանն ու Հովիկ Հայրապետյանը վաստակել են 2.5-ական միավոր և մրցաշարի 2 առաջատարներից հետ են մնում կեսական միավորով: «C» խմբում առաջատարների խմբում է ընթանում 3 հնարավորից 3 միավոր վաստակած Արթուր Ղարագյոզյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում