Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի հունիսին

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Սենտ Քիթս և Նևիսի ֆուտբոլի ասոցիացիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկների հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն Հայաստանում:

Հանդիպումը տեղի կունենա 2017 թ. հունիսի 4-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Ավելացնենք, որ Սենթ Քիթս և Նևիսի հավաքականը հանդես է գալիս ԿՈՆԿԱԿԱՖ գոտում և տվյալ պահին ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 80-րդ հորիզոնականը:


Հետևեք մեզ նաև Telegram-ում