Ստրանջա․ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում այսօր տեղի ունեցան քառորդ եզրափակչի մենամարտերը:

Հայաստանի ներկայացուցիչներից 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Թայլանդը ներկայացնող Մաշուկ Վուտիչային և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:

Գերծանր քաշային Դավիթ Չելոյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը պարտություն կրեցին Անգլիան ներկայացնող բռնցքամարտիկներից:

Այսպիսով, Սոֆիայում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Բաչկովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում