Կլաուդիո Ռանյերիի հրաժեշտի նամակը

Իտալացի մարզիչ Կլաուդիո Ռանյերին, ով երեկ ազատվել է «Լեսթերի» գլխավոր մարզչի պաշտոնից, հրաժեշտի նամակ է հրապարակել։

«Երեկ իմ երազանքը մահացավ։ Նախորդ մրցաշրջանի էյֆորիայից հետո, երբ մենք Անգլիայի չեմպիոն դարձանք․․․ Չեմպիոնություն, որի մասին երազում էի, իմ սիրելի «Լեսթերի» հետ հավերժ աշխատելու երազանք։ Ցավոք, պատմությունը պետք է ավարտվեր։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կնոջս և ընտանիքիս, որ իմ՝ Լեսթերում լինելու շրջանում իրենց աջակցությունն են ցուցաբերել։ Շնորհակալ եմ Պաոլոյին և Անդրեային, ովքեր օգնում էին ինձ։ Շնորհակալ եմ Սթիվ Կանտերին և Ֆրանկ Գրանելոյին, որ չեմպիոն դառնալու հնարավորություն տվեցին։

Մեծ շնորհակալություն ակումբին։ Հիանալի փորձ էր, որը միշտ կպահեմ իմ հիշողությունում։ Շնորհակալ եմ լրագրողներին, ովքեր լուսաբանում էին հեքիաթային պատմությունը։ Սրտանց շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով որևէ կապ ունի ակումբի հետ՝ ֆուտբոլիստներին, մարզիչներին, բոլորին, ովքեր կողքիս են եղել և հաջողության մասնակիցն են դարձել։

Հատուկ շնորհակալություն երկրպագուներին։ Առաջին օրվանից դուք ինձ ջերմությամբ եք ընդունել, իսկ ես սիրել եմ ձեզ։ Ոչ ոք չի կարող մեզանից խլել այն, ինչին միասին ենք հասել։ Հույս ունեմ՝ դուք ինձ հետ միշտ կհիշենք տեղի ունեցածն ու կժպտաք։ Երջանիկ, հիանալի շրջան էր, որը ես երբեք չեմ մոռանա։ Ինձ համար հպարտություն էր և հաճույք ձեզ հետ չեմպիոն դառնալը։

Ձեր Կլաուդիո Ռանյերի»։ 

Կլաուդիո Ռանյերին «Լեսթերը» գլխավորել է 2015 թվականի հուլիսին և ակումբի 133 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ թիմին դարձրել է Անգլիայի չեմպիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում