«Ալաշկերտը» պարտվել է «Ռեալ Սոլթ Լեյքին», Յուրա Մովսիսյանը՝ գոլի հեղինակ

«Ալաշկերտն» Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացրեց իր վերջին միջազգային հանդիպումը՝ խաղալով ՄՍԼ-ի Արևմտյան կոնֆերենցիայի առաջատարներից «Ռեալ Սոլթ Լեյքի» (ՌՍԼ) հետ: 

«ՈՒՍ-Իրվին» մարզադաշտում կայացած հանդիպման մեկնարկը հաջող ստացվեց Հայաստանի չեմպիոնի համար․ 8-րդ րոպեին աչքի ընկավ Դմիտրո Խովբոշան։ Հաջողությունը զարգացնելու լավ առիթներ ունեցան Միհրան Մանասյանն ու նորեկ Լեստեր Պելտիերը, սակայն նրանց հարվածները փակեցին մրցակցի պաշտպանները: Խաղակեսի վերջնամասում հաշիվը հավասարվեց․ Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը գրավեց Յուրա Մովսիսյանը։ ՌՍԼ-ի հաղթական գոլն արձանագրվեց խաղի վերջին վայրկյաններին․ վերջնական հաշիվը ձևակերպեց Չադ Բարրետը։

Այսպիսով, ավարտվեց Հայաստանի չեմպիոնի ամերիկյան հավաքը։ Փետրվարի 26-ին «Ալաշկերտը» կվերադառնա հայրենիք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում