Շարժա․ Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց

Շարժայում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլը։

Մեկօրյա հանգստից հետո կայացած 6-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց իսպանացի Ֆրանցիսկո Վայլեխոյի հետ: Սա Արոնյանի 6-րդ անընդմեջ ոչ-ոքին էր։

Այս տուրում արձանագրվեց երկու հաղթանակ․ Նեպոմնյաշչին առավելության հասավ Լի Չաոյի նկատմամբ, Ռապորտը՝ Ռյազանցևի, իսկ Յակովենկո – Մամեդյարով, Հուո-Յիֆան – Դին Լիժեն, Ադամս – Վաշիե-Լագրավ, Էլյանով – Տոմաշևսկի, Համմեր – Սալեմ, Նակամուրա – Գրիշչուկ պարտիաներում հաղթող չեղավ։

6-րդ տուրից հետո Վաշիե-Լագրավն ու Մամեդյարովը 4-ական միավորով կիսում են առաջատարի դիրքը, իսկ Լևոն Արոնյանը 3 միավորով կիսում է 8-12-րդ հորիզոնականները։

Այսօր կայանալիք յոթերորդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Ռապորտի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում