Ստրանջա. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է

Սոֆիայում ավարտին է մոտենում Ստրանջայի միջազգային մրցաշարը։

Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակիչ փուլում հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Գրիգորի Լիզունենկոյին և դուրս եկավ եզրափակիչ:

Հիշեցնենք, որ Ստրանջայի մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր ինը բռնցքամարտիկ, որոնցից ութն ավելի վաղ փուլերում պարտություն են կրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում