Արթուր Հարությունյան․ Հուսանք՝ օլիմպիական խաղերին կունենանք մասնակիցներ

Օրեր առաջ հայ լեռնադահուկորդներ Աշոտ Կարապետյանը և Վազգեն Առաքելյանը Շվեյցարիայում մասնակցեցին աշխարհի առաջնության նախընտրական փուլին: Հայ մարզիկներին եզրափակիչ անցնել չհաջողվեց: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ լեռնադահուկային սպորտում այժմ սերնդափոխություն է կատարվում:

«Աշխարհի առաջնությունում 137 մասնակցի մեջ մեր տղաները գրավեցին 51-րդ և 57-րդ հորիզոնականները: Նրանք նոր սկսում են իրենց միջազգային կարիերան: Մեծերն աստիճանաբար իրենց տեղը զիջում են: Մեր մյուս պատանին` Հարություն Հարությունյանն այդ ընթացքում մասնակցում էր Էրզրումի փառատոնին: Այս ցուցանիշը, իհարկե, մեզ չի բավարարում: Մենք լավ արդյունքներ գրանցել ենք: Հուսանք, որ օլիմպիական խաղերին կունենանք մասնակիցներ»,-նշեց Արթուր Հարությունյանը:

Արթուր Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ դահուկային սպորտի ֆեդերացիաում մի քանի նոր մարզաձևեր են ընդգրկվել` սնոուբորդ, ֆրիսթայլ և արագընթաց վայրէջք․

«Ցանկանում ենք զարգացնել նաև օլիմպիական այս մարզաձևերը: Կապի մեջ ենք արտասահմանում մեր մի քանի հայրենակիցների հետ: Եթե նրանք ցանկանան ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո` սիրով կհամագործակցենք: Հայաստանում կան սնոուբորդով զբաղվողներ, բայց դեռ փոքր տարիքի են»,- ասել է Արթուր Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում