«Բավարիա»-«Համբուրգ»՝ 8։0, Լևանդովսկին հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Բունդեսլիգայի առաջատար «Բավարիան» ընթացիկ առաջնության 22-րդ տուրում գերխոշոր՝ 8։0 հաշվով հաղթանակ տոնեց «Համբուրգի» նկատմամբ։

«Ալյանց Արենայում» կայացած խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին (24′, 42′, 54), դուբլ ձևակերպեց Կինգսլի Կոմանը (65′, 69′), մեկական գոլ էլ խփեցին Արտուրո Վիդալը (17′), Դավիդ Ալաբան (56′), Արյեն Ռոբենը (87′)։

Այս հաղթանակից հետո Կարլո Անչելոտիի թիմը 53 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Համբուրգը» 20 միավորով 16-րդն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում