«Մոնակոն» վերադարձավ առաջին հորիզոնական (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոնական տիտղոսի համար պայքարող «Մոնակոն» արտագնա խաղում հաղթեց «Գենգամին»։

«Ստադ դյու Ռուդուրու» մարզադաշտում կայացած խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց Կամիլ Գլիկը։ 86-րդ րոպեին Ֆաբինյոն կրկնապատկեց հյուրերի առավելությունը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը հարվածը, իսկ 90-րդ րոպեին Էտյեն Դիդոյին հաջողվեց կրճատել տարբերությունը՝ այդպիսով ձևակերպելով վերջնական հաշիվը։

Այս հաղթանակից հետո «Մոնակոն» ունի 62 միավոր և կրկին գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Նիցային» գերազանցելով 3 միավորով, իսկ «Գենգամը» 34 միավորով 9-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում