Անդալուզական դերբին ավարտվեց «Սևիլյայի» հաղթանակով (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակում կայացավ անդալուզական դերբին․ «Բետիսը» «Բենտիո Վիլյամարին» մարզադաշտում հյուրընկալեց «Սևիլյային» և պարտվեց 1։2 հաշվով։

Ռիզի Դուրմիսի՝ 36-րդ րոպեին խփած գոլին, հյուրերի կազմում երկրորդ կեսում պատասխանեցին Գաբրիել Մերկադոն և Վիսենտե Իբոռան։

Այս հաղթանակից հետո «Սևիլյան» ունի 52 միավոր և հավասարվել է մրցաշարային աղյուսակի առաջատար «Ռեալին», սակայն մադրիդյան թիմը 2 հանդիպում պակաս է անցկացրել։ «Բետիսը», ակտիվում ունենալով 24 միավոր, զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Բետիս» – «Սևիլյա»՝ 1։2
Գոլերը՝ Դուրմիր 36՛ – Մերկադո 56՛, Իբոռա 76՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում