Սիմեոնե․ «Բարսելոնան» շարունակում է մնալ աշխարհի լավագույն ակումբը

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ հանդիպումից առաջ գովաբանել է մրցակցին։

-«Բարսելոնայի» հետ պայքարելը շատ բարդ է։ Լուիս Էնրիկեի գլխավորությամբ նրանք այնքան տիտղոսներ են նվաճել․․․ Իսկ վատ հանդիպումներ բոլորն են ունենում։ Կարծում եմ՝ Չեմպիոնների լիգայում «Պարի Սեն Ժերմենից» 0։4 հաշվով կրած պարտությունը պարզապես անհաջողություն է։ Մենք «Բարսելոնայի» դեմ գավաթի խաղարկությունում 3 հրաշալի խաղակես անցկացրինք, բայց, միևնույն է, պարտվեցինք, քանի որ նրանք լավագույնն են։ «Բարսելոնան» շարունակում է մնալ աշխարհի լավագույն ակումբը, և մենք սպասում ենք, որ վաղը նրանք կցուցադրեն իրենց լավագույն ֆուտբոլը,- Սիմեոնեի խոսքը փոխանցում է «Goal.com»-ը։

«Ատլետիկո»-«Բարսելոնա» հանդիպումը կայանալու է փետրվարի 26-ին, մեկնարկը՝ 19։15-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում