«Յուվենտուսը» հաղթեց «Էմպոլիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում առաջատար «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ «Էմպոլիի» նկատմամբ։ Հանդիպման 52-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Լուկաշ Սկորուպսկին, իսկ 65-րդ րոպեին Ալեքս Սանդրոն կրկնապատկեց թուրինցիների առավելությունը։

«Յուվենտուսը» շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ ակտիվում ունենալով արդեն 66 միավոր։ «Էմպոլին» 22 միավորով 17-րդ տեղում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում