«Միլանն» ու «Վիլայռեալը» 25 միլիոն եվրո արժողությամբ տրանսֆեր են համաձայնեցրել

«Վիլյառեալի» կենտրոնական պաշտպան Մատեո Մուսակիոն ամռանը տեղափոխվելու է «Միլան»:

Իտալական ու իսպանական ակումբները պայմանավորվել են 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ,- գրում է «Noticias Argentinas»-ը: Արգենտինացու տրանսֆերը կազմելու է 25 միլիոն եվրո:

Մուսակիոն «Վիլյառեալում» է խաղում 2009 թվականից: «Ռոսոներին» մոտ մեկ տարի է փորձեր էր ձեռնարկում պաշտպանի տրանսֆերը գնելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում