«Տոտենհեմը» ջախջախիչ հաղթանակ տոնեց, Քեյնը՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 4։0 հաշվով առավելության հասավ «Սթոք Սիթիի» նկատմամբ։ Հարի Քեյնը հեթ-տրիկի հեղինակ դարձավ, մեկ գոլ էլ խփեց Դելե Ալլին։

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 53 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական, սակայն 52 միավոր ունեցող «Մանչեսթեր Սիթին» տուրի շրջանակում իր խաղը դեռ չի անցկացրել։ «Սթոք Սիթին» 32 միավորով 10-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր

«Տոտենհեմ» – «Սթոք Սիթի»՝ 4։0
Գոլերը՝ Քեյն 14՛, 32՛, 37՛, Ալի 45՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում