Հայտնի են նետաձգության Հայաստանի առաջնության չեմպիոնները

Շենգավիթի համալիր մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվեց ծածկաց տարածքում նետաձգության Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեց 77 մարզիկ:

Հայաստանի չեմպիոն ու մրցանակակիր դարձան`

Տղամարդիկ

  1. Վիգեն Սմբատյան
  2. Հրաչիկ Վարդանյան
  3. Վասիլ Շահնազարյան

Կանայք

  1. Հայկուհի Վարդանյան
  2. Իրինա Գրիգորյան
  3. Մերի Խաչատրյան

Հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում տեղեկացրել է, որ հանրապետությունում նետաձգությամբ զբաղվողների թիվը ավելացել է․

«Եթե նախորդ առաջնությանը մասնակցում էր 55 նետաձիգ, այս տարի կրակագիծ է եկել 77-ը, ինչը մարզաձեւի տարածման ուղղությամբ ֆեդերացիայի կատարած աշխատաքի արդյունք է: Անցած տարի Շենգավիթ համայնքում բացվեց ֆեդերացիայի ակումբը, խմբակներ են բացվել թիվ 104 եւ 194 հանրակրթական դպրոցում, իսկ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մարզվողների թիվն արդեն հատել է 80-ի սահմանը: Ուրախալի է, որ նշածս դպրոցների սաները նույնպես մասնակցեցին այս առաջնությանը:

Մտադիր ենք նետաձգությունը զարգացնել նաեւ Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում, Էջմիածնում, մյուս մարզերում, որտեղ հնարավոր է: Տարիների երազանքն աստիճանաբար իրականանում է, բայց դրան զուգահեռ արդեն գույքի պակսություն է զգացվում: Ֆեդերացիան ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ղեկավարությունը տեղեկացված են այդ մասին եւ մտածում են հարցը կարգավորելու ճանապարհների մասին»,- ասել է Բորիս Վասիլյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում