Բակայի գոլը հաղթանակ պարգևեց «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Միլանն» արտագնա խաղում հաղթեց «Սասուոլոյին»։ 

Հանդիպման 12-րդ րոպեին «Սասուոլոն» հաշվի մեջ առաջ անցնելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն Դոմենիկո Բերարդին չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոց տուգանայինը։ Տասը րոպե անց 11-մետրանոց նշանակվեց արդեն «Սասուոլոյի» դարպասին, և Կառլոս Բական խփեց հանդիպման հաղթական գնդակը։

Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 47 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ «Սասուոլոն» մնաց 30 միավորով 13-րդ տեղում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում