«Ռոման» հաղթեց «Ինտերին», Նայնգոլանը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում 3։1 հաշվով առավելության հասավ «Ինտերի» նկատմամբ։ 

«Գայլերի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռաջա Նայնգոլանը, մեկ էլ աչքի ընկավ Դիեգո Պերոտին, իսկ «Ինտերի» միակ գոլը խփեց Մաուրո Իկարդին։

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 59 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Յուվենտուսին» զիջելով 7 միավորով։ «Ինտերը» մնաց 48 միավորով 6-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ինտեր» – «Ռոմա»՝ 1։3
Գոլերը՝ Իկարդի 81՛ – Նայնգոլան 12՛, 56՛, Պերոտի 85՛ / 11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում