Արոնյանը չի կարողացել հաղթանակ կորզել (կատարված քայլերը)

ՖԻԴԵ-ի տարվա առաջին Գրան պրի մրցաշարում, որն ընթանում է ԱՄԷ-ի Շարժա քաղաքում, տեղի են ունեցել 8-րդ տուրի հանդիպումները:

Լևոն Արոնյանը մրցաշարում առաջին անգամ իրապես մոտ է եղել հաղթանակ տոնելուն, սակայն Հիկարու Նակամուրայի հետ պարտիայի վերջնախաղում չի կարողացել արդյունավետ օգտագործել մեկ զինվորի առավելությունը: 34-ամյա գրոսմայստերի ժամանակը մոտ է եղել վերջանալուն, և նա համաձայնել է ոչ-ոքի արդյունքին:

8-րդ տուրի արդյունքներով առաջատարների թվում փոփոխություն է կատարվել: Ալեքսանդր Գրիշչուկը հաղթել է Շախրիյար Մամեդյարովին և նրա փոխարեն բարձրացել առաջին հորիզոնական, որը կիսում է նույնպես 5 միավոր վաստակած Մաքսիմ Վաշիե Լագրավի հետ: Արոնյանը 4 միավորով (բոլոր պարտիաները ոչ-ոքի) 8-րդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում