Հայաստանի երիտասարդական հավաքականը հունիսի 4-ին խաղ կանցկացնի

ՀՖՖ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում:

Հայաստանի և Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկրների երիտասարդական հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում: Այն կկայանա 2017 թվականի հունիսի 4-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2019 թ. առաջնության որակավորման փուլի առաջին հանդիպումը հունիսի 13-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարի հավաքականին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ազգային ընտրանին նույն օրը`հունիսի 4-ին Երևանում կմրցի Սենտ Քիթսի և Նևիսի հավաքականի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում