Իսպանիայի առաջնություն. Մեսսին` 9-րդ անգամ անընդմեջ 20 գոլի հեղինակ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի «Ատլետիկոյի» հետ արտագնա խաղում (2:1) դարձել է հաղթական գոլի հեղինակ:

Պրիմերայի ընթացիկ առաջնությունում այդ գնդակն արգենտինացու համար 20-րդն էր:

Այսպիսով, 29-ամյա ֆուտբոլիստը Լա լիգայի վերջին 9 առաջնություններում գերազանցել է 20 գոլի սահմանը:

Իսպանիայի վերջին 9 առաջնություններում Մեսսիի խփած գոլերի թիվը.

2008-2009 մրցաշրջան – 23 գոլ
2009-2010 – 34 գոլ
2010-2011 – 31 գոլ
2011-2012 – 50 գոլ
2012-2013 – 46 գոլ
2013-2014 – 28 գոլ
2014-2015 – 43 գոլ
2015-2016 – 26 գոլ
2016-2017 – արդեն 20

Ընթացիկ առաջնությունում 20 անագ աչքի ընկնելու համար աշխարհի հնգակի լավագույն ֆուտբոլիստին պահանջվել է 21 խաղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում