Իսմաելը պաշտոնանկ է արվել. Հայտնի է նրա փոխարինողը

«Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչ Վալերյեն Իսմայելն ազատվել է զբաղեցված պաշտոնից,- հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

41-ամյա մասնագետը «գայլերին» գլխավորել էր հոկտեմբերին: Այս ընթացքում նրա թիմը 15 պաշտոնական խաղ է անցկացրել, որոնցում 9 հաղթանակ է տոնել, 1 ոչ-ոքի գրանցել և 5 պարտություն կրել:

Ֆրանսիացու պայմանագրի ժամկետը նախատեսված էր մինչև 2018 թվականի ամառը:

Գերմանական ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Անդրեաս Յոնկերը, ով նախկինում այդ թիմում եղել է մարզչի օգնական:

Իսմայելը «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել էր նույնպես պաշտոնանկ արված Դիտեր Հյոկինգին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում