Տիգրան Բարսեղյանի գոլն ու դարպասաձողին կատարված հարվածը (տեսանյութ)

Մակեդոնիայի առաջնության 20-րդ տուրում առաջատար «Վարդարը» 3:1 հաշվով հաղթել է «Շկենդիային»:

Տանտերերի կազմում հաշիվը բացել է Տիգրան Բարսեղյանը, ով օգտվել է մրցակցի դարպասապահի կոպիտ սխալից:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն ավելի շուտ է մոտ եղել դարպասը գրավելուն, սակայն նրա ուժեղ հարվածից հետո գնդակը դիպչել է հորիզոնական դարպասաձողին:

Հայաստանի հավաքականի ու «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում