Կլոպ. Մեր սխալն այն է, որ «Լեսթերին» թույլ տվեցինք անցած տարվա թիմը լինել

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչր Յուրգեն Կլոպն ամփոփել է Անգլիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Լեսթերի» դեմ արտագնա հանդիպումը, որում նրա թիմը զիջել է 1:3 հաշվով:

«Լեզվի խնդիրը մի փոքր խանգարում է պարտություններից հետո, դժվար է ճիշտ խոսքեր գտնել: Այնպես չէ, որ «Լեսթերն» անհավանական ագրեսիվ էր գործում. «Լիվերպուլն» էր, որ իրականում ֆիզիկապես վատ տեսք ուներ:

Մրցակիցը լավ էր պատրաստված: Նրանք ստանդարտ իրավիճակներ էին վաստակում, իսկ մենք զիջում էինք պայքարում ու եզրային նետումներ նվիրում: Դա այն չէ, ինչ մեր ֆուտբոլիստների հետ պայմանավորվել էինք հանդիպումից առաջ: Շատ ցավալի էր առաջին գոլը, որը «Լեսթերին» օգնեց վստահություն ձեռք բերել ու թափ հավաքել: Ինձ համար դժվար է փոխանցել հիասթափությանս աստիճանը:

Մենք խաղը վատ սկսեցինք, վատ շարունակեցին և վատ ավարտեցին: Եղան մի քանի դրվագներ, որոնք ավելի լավ անցկացրեցինք, քան մյուսները, բայց հանդիպման մեծ մասում ավելի անհաջող էինք գործում: Ակնհայտ էր, որ էմոցիոնալ հանդիպում է սպասվում, բայց հարկավոր էր գոնե պայքար պարտադրել մրցակցին:

Լավ հասկանում էինք մրցակցի տակտիկան: Մեր սխալն այն է, որ նրանց թույլ տվեցինք անցած տարվա «Լեսթերը» լինել: Իմ թիմն արժանի է քննադատությանը: Մենք չափազանց անկայուն խաղ ենք ցուցադրում»,- գերմանացու խոսքերն է մեջբերում BBC.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում