Փխենչխանի ճանապարհին Բյորնդալենին թալանել են

Նորվեգացի հռչակավոր բիաթլոնիստ Ուլե Էյնար Բրոնդալենին թալանել են Հելսինկիից Փխենչխան ճանապարհին:

Նորվեգացին մեկնելիս է եղել հարավկորեական այդ քաղաք, որտեղ կայանալու է Բիաթլոնի աշխարհի գավաթի առաջիկա փուլը, իսկ 2018 թվականին՝ ձմեռային Օլիմպիական խաղերը:

«Գողացել են իմ դահուկային ակնոցները: Նաև իմ հիանալի ճակատային լուսարձակը և անլար դինամիկը: Գումարած դրան իմ լազերային սարքը, որն օգտագործում եմ բուժիչ նպատակներով: Եթե տեսնեք մի մարդու, ով զբոսնում է դահուկային լավ ակնոցներով, հիանալի լուսավորությամբ և, հնարավոր է, ճաշակով երաժշտություն է լսում, ուրեմն դա հենց այդ գողն է»,- ասել է 43-ամյա Բյորնդալենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում