Աերոֆլոտ Օփեն. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները

Երեկ Մոսկվայում տեղի են ունեցել «Աերոֆլոտ Օփեն»-ի 7-րդ տուրի պարտիաները:

Ուժեղագույնների` «A» խմբում հանդես եկող Մանուել Պետրոսյանը հաղթանակ է տոնել, Սերգեյ Մովսեսյանն ու Տիգրան Հարությունյանը իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով, իսկ Հայկ Մարտիրոսյանը` պարտվել։

7-րդ տուրից հետո «A» խմբի մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Վլադիմիր Ֆեդոսեևը, ով իր ակտիվում ունի 5,5 միավոր: Սերգեյ Մովսեսյանը վաստակել է 4 միավոր, Մանուել Պետրոսյանն ունի 3 միավոր, իսկ Տիգրան Հարությունյանը և Հայկ Մարտիրոսյանը վաստակել են 2,5-ական միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում