Վենգերը խելահեղ առաջարկ է մերժել

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մերժել է չինական ակումբներից մեկի գայթակղիչ առաջարկը,- գրում է «The Telegraph»-ը:

Եթե ֆրանսիացի մասնագետն համաձայներ տեղափոխվել Չինաստան, ապա տարեկան «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 35 միլիոն եվրո աշխատավարձ կստանար և կդառնար աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը: Դա գրեթե երկու անգամ շատ է, քան ներկայիս ամենամեծ աշխատավարձ ստացող Խոսեպ Գվարդիոլայի տարեկան գումարը:

67-ամյա մասնագետը մտադիր չէ մրցաշրջանի կեսից թողնել լոնդոնյան թիմը և ցանկանում է նվազագույնը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը շարունակել աշխատանքը: Ամռանը Վենգերը «զինագործների» ղեկավարության հետ քննարկելու է նոր պայմանագրի հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում