«Լեսթերի» օձերը խեղդեցին Կլոպին (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին նոր աշխատանքում անդրադարձել է Անգլիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Լեսթեր»-«Լիվերպուլ» խաղին, որում Պրեմիեր լիգայի չեմպիոնը 3:1 հաշվով հաղթանակ տոնեց։

Մոմանին «Լեսթերի» ֆուտբոլիստներին պատկերել է օձերի տեսքով, ովքեր խեղդում են «Լիվերպուլը» մարմնավորող Յուրգեն Կլոպին:

Օձի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն` «Լեսթերի» խաղացողներն են նախաձեռնել թիմի նախկին մարզիչ Կլաուդիո Ռանյերիի պաշտոնանկությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում