Սեյրան Նիկողոսյան. Գրեթե բոլոր հրաձիգները Եվրոպայի առաջնության եզրափակիչ անցնելու շանսեր ունեն

Հրաձգության Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում տեղեկացրել է, որ հրաձիգները լավ մարզավիճակում են:

«Մարտի 6-ին կմեկնենք Սլովենիա` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Թիմը լավ մարզավիճակում է: Մարզումներն անցկացնում ենք Երևանի հրաձգության մարզադպրոցում: Զենքով եւ զինամթերով ապահոված ենք: Ներկա պահին խնդիր չունենք:

Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 13 մարզիկ: Մեր գրեթե բոլոր հրաձիգները մեծ շանսեր ունեն եզրափակիչ անցնելու, նաեւ մրցանակային տեղ գրավելու»,- ասել է Սեյրան Նիկողոսյանը:

Հավաքականի կազմը.

Տղամարդիկ

Հրացան մեծահասակներ` Հրաչ Բաբայան, Սուրեն Բերյան, Քրիստիան ԼաուերՀրացան երիտասարդներ` Վրեժ Թորոսյան, Հայկ Բաբայան, Նարեկ Ադամյան
Ատրճանակ մեծահասակներ` Նորայր Առաքելյան
Ատրճանակ երիտասարդներ` Զավեն Իգիթյան, Բենիկ Խլղաթյան
Վազող թիրախ երիտասարդներ` Հովհաննես Խաչատրյան

Կանայք

Հրացան երիտասարդներ` Ալլա Պողոսյան
Ատրճանակ մեծահասակներ` Էլմիրա Կարապետյան
Վազող թիրախ մեծահասակներ` Լիլիթ Մկրտչյան

 Մարզիչներ` Սեյրան Նիկողոսյան, Անդրանիկ Այվազյան:

Եվրոպայի առաջնությունը կկայանա մարտի 6-12-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում