Զիդանն անդրադարձել է Պիկեի հայտարարությանը

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» հետ հանդիպումից առաջ հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Մամուլի ասուլի ժամանակ լրագրողները ֆրանսիացի մասնագետին խնդրել են մեկնաբանություն տալ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի այն հայտարարության վերաբերյալ, որի համաձայն՝ «Ռեալը» միավորներ է վաստակում մրցավարների օգնությամբ։

Զինեդին Զիդանը հակիրճ մեկնաբանություն է տվել․

«Յուրաքանչյուրը կարող է խոսել՝ ինչ ցանկանա։ Սակայն այդ հայտարարությունը ճիշտ չէ։ Պարզապես կասեմ, որ ես հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով, քանի որ նրանք հարգում են մրցավարներին։ Մենք մարդկանց զվարճացնելու մտադրություն չունենք։ «Ռեալը» միշտ պրոֆեսիոնալ և հարգալից է եղել մարզաձևի ներկայացուցիչների նկատմամբ»,- ասել է Զիդանը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում