Իտալիայի գավաթ․ «Յուվենտուսն» առաջին խաղում հաղթեց «Նապոլիին» (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տոնեց «Նապոլիի» նկատմամբ։

Հանդիպման հաշիվը 36-րդ րոպեին բացեց Խոսե Կալյեխոնը։ Երկրորդ կեսում թուրինցիներին հաջողվեց 3 գոլ խփել․ Պաուլո Դիբալան դուբլ ձևակերպեց՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինները, մեկ անգամ էլ աչքի ընկավ Գոնսալո Իգուայինը։

Պատասխան հանդիպումը կայանալու է Նեապոլում, ապրիլի 5-ին, իսկ կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են «Լացիոն» և «Ռոման»։

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Յուվենտուս» – «Նապոլի»՝ 3։1
Գոլերը՝ Դիբալա 47՛ / 11մ․, 69՛ / 11մ․, Իգուային 64՛ – Կալյեխոն 36՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում